BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սփյուռքի երիտասարդները հետաքրքրված են Երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ

Սփյուռքի երիտասարդները հետաքրքրված են Երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ
11.10.2014 | 23:06

Հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հյուրընկալել էր մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի առթիվ հայրենիք ժամանած սփյուռքի երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին: Հյուրերը ժամանել էին Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից: Հանդիպման ընթացքում երիտասարդները ծանոթացան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելությանը, նպատակներին, գործունեությանը:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը մանրամասն ներկայացրեց հիմնադրամի ծրագրերն ու ամենօրյա աշխատանքը: Երիտասարդներին բազմաոլորտ հարցեր էին հուզում. նրանց հետաքրքրում էին արցախյան հիմնախնդրի այսօրվա գործընթացները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող ծրագրերը, Հայաստանի, հատկապես գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ազգային գաղափարների ու ավանդույթների պահպանումը: Ընդ որում, սփյուռքահայ երիտասարդները նկատեցին, որ ազգային ավանդույթները սփյուռքի հայկական համայնքներում բավականին նախանձախնդրորեն են պահպանվում։ Հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը պատասխանեց բոլոր հարցերին և լսեց հյուրերի առաջարկները:
Հանդիպման ընթացքում համագործակցության մի քանի տարբերակներ ծնվեցին, որոնք էլ սփյուռքի մեր հայրենակիցները մոտ ապագայում խոստացան ներկայացնել հիմնադրամին:
Ձեռք բերվեց համագործակցության և հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություն: Մասնավորապես, խոսք եղավ երիտասարդական առաջնորդության դպրոցներ անցկացնելու մասին, որոնց շրջանակներում կներգրավվեն ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի երիտասարդներ: Վերջիններս այսուհետև կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բոլոր երիտասարդական հավաքներին ու ճամբարներին։
Հանդիպումն ավարտվեց հուշանվերների փոխանակմամբ։

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ